Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայի «աչքով»

Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայի «աչքով»
25.11.2013 | 18:27

Եվրոպացիները սկսել են Ռուսաստանի տնտեսությունը «կազմալուծել»: «Capital Economics»-ի գործադիր տնօրեն Ռոջեր Բուտլը խոսել է Ռուսաստանի տնտեսության առաջնահերթ խնդիրների մասին, որոնք առաջացել են քաղաքական և իրավական համակարգի թերությունների, կոռուպցիայի բարձր մակարդակի և ժողովրդագրական խնդիրների պատճառով:
Օրինակ բերելով Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի տվյալները, որը կազմում է 2,4 տրիլիոն դոլար, որն ավելին է, քան Ռուսաստանի ՀՆԱ-ն` 2 տրիլիոն, տնտեսագետն ընդգծում է, որ սա այն դեպքում, որ Ռուսաստանում ապրում է երկու անգամ ավելի շատ մարդ: Ըստ նրա, վերջին տարիներին Ռուսաստանի տնտեսության աճի բավականին բարձր ցուցանիշները, նրան թույլ են տվել մտնել «БРИКС» (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Ամերիկա) միության մեջ, որը սխալ տպավորություն է ստեղծում ռուսական տնտեսական առաջխաղացման մասին:
Բուտլի պնդմամբ, այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անմատչելի բանկային համակարգը, կապիտալի արտահոսքը և ամեն քայլափոխի կոռուպցիայի ու ատկատի պատճառով տնտեսական գործունեության անհարմարությունները, հանգեցնում են ընկերությունների շահույթի նվազման:
Տնտեսագետը նաև ընդգծում է, որ տնտեսության զարգացման համար նաև շատ վատ ազդեցություն է ունենում երիտասարդ պրոֆեսիոնալների մասսայական արտագաղթը, որոնք զզվել են կոռուպցիայից: Տնտեսագետը նաև հիշեցնում է, որ ՌԴ Կենտրոնական բանկը որոշել է ռուբլու կուրսը դարձնել «լողացող»:
Այսուհանդերձ, Ռոջեր Բուտլը վստահեցնում է, որ առանց քաղաքական համակարգի արմատական փոփոխությունների դժվար է դրական գնահատականներ հնչեցնել Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ